Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

 

«Նորից վեր են բարձրացվում հարցեր, որոնք քննարկվել են, թե օրենքի ընդունման ժամանակ և թե դրանից հետո ևս մեկ նախաձեռնություն եղել է, որը հանվել է շրջանառությունից:

 

Հարցը վերաբերում է Արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի օգտագործմանը: Պատգամավորներն առաջարկում են միանգամայն այլ ռեժիմներ: Այս հարցը բազմիցս քննարկվել է: Մեր զինված ուժերը բացի տարածքային ամբողջականությունից ապահովում են նաև անվտանգություն, որն իր մեջ է երառում նաև ներքին անվտանգությունը»,-ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: