ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես տեղեկացրեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, նախագծով լուծում է տրվում անկողնային հիվանդ, ինչպես նաև արտասահմանում գտնվող կենսաթոշակառուների խնդրին, ովքեր, ըստ գործող կարգավորման, առավելագույնը մեկ տարի ժամկետով են կարողանում ստանալ իրենց հասանելիք կենսաթոշակը:
Նախագծերի փաթեթի քննարկման համար գլխադասային է նշանակվել ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը: