Սիրիայի Ազգային Ժողովը, Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամի գլխավորությամբ, քննարկել է համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախագծի ընդունման նպատակն է կազմակերպել նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման ընտրություններ:
Քննարկման ժամանակ խորհրդարանը հաստատել է այլընտրանքային հիմունքներ ներառող' նախագահական ընտրությունների մասին օրենքի նախագիծը: Սիրիայի Նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունը կարող են առաջադրել 40 տարին բոլորած քաղաքացիները, ովքեր վերջին 10 տարիների ընթացքում ապրել են հայրենիքում և չունեն օտարերկրյա քաղաքացիություն: