Իրանի խորհրդարանը մայիսի 4-ին բաց նիստի ընթացքում հավանություն է տվել ազգային արտարժույթի՝ ռիալի անվանափոխության մասին օրինագծին, հաղորդում է ISNA գործակալությունը:
Ըստ օրինագծի՝ իրանական ազգային արտարժույթը կկոչվի թուման։ Փոխանակման ընթացքում 10 հազար ռիալը կարժենա 1 թուման: Սա արվում է նրա համար, որպեսզի ազգային արտարժույթն ազատվի չորս զրոյից:
Արտարժույթի փոխարինումը կիրականացվի աստիճանաբար: Թումանի և ռիալի զուգահեռ շրջանառության ժամանակահատվածը կտևի մինչև երեք տարի: Կենտրոնական բանկը պարտավոր է անցումային շրջանի սկիզբն ապահովել նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:
Դրանից հետո օրինագիծը կփոխանցվի Սահմանադրության պաշտպանության խորհրդին, որը կստուգի՝ արդյոք օրինագծը համապատասխանում է հիմնական օրենքին, ինչպես նաև՝ իսլամական չափանիշներին: