Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը 15 օրով երկարաձգել է արտակարգ դրության ժամկետը, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտուլիումի շենք և անցկացրել են բողոքի ակցիաներ ամբողջ քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ քաղաքային իշխանությունների տեղեկացմամբ, թույլատրվել է կիրառել «անհրաժեշտ կամ տեղին միջոցներ Կոլումբիայի շրջանում գտնվող մարդկանց և ունեցվածքը պաշտպանելու համար»: Թույլատրվում է Կոլումբիայի շրջանի ղեկավարներին անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Բողոքի ակցիաների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
ԱՄՆ Կնոգրեսի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հինգշբաթի համատեղ նիստում հաստատել են Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, որը կայացել էր նոյեմբերի 3-ին: