Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) քվեարկել է երկրում արտակարգ դրության ռեժիմը կես տարով երկարաձգելու օգտին, երկրի մայրաքաղաքից հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները:

 

Առիթ է ծառայել հուլիսի 14-ին Նիսում իրականացված ահաբեկչական գործողությունը, երբ ազգությամբ թունիսցի Մոհամեդ Բուլելը, վարելով բեռնատարը, մխրճվել է քաղաքի առափնյակում զբոսնող մարդկանց մեջ: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 84 մարդ:

 

Ավելի վաղ նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարաձգելու պլանների մասին, նույնպիսի առաջարկություն էր մտցվել Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի կողմից առաջադրված օրինագծում: Պատգամավորները որոշում են կայացրել կրկնապատկել ժամկետը:

 

Արտակարգ դրության նախորդ ժամկետը, որը սահմանվել էր անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո, լրանում հուլիսի 26-ին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: