Եգիպտոսի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հունվարի 13-ին երեք ամսով երկարաձգել է երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը, գրում է «Ալ Ահրամ» լրատվական պորտալը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ռեժիմի երկարաձգումն ուժի մեջ կմտնի Եգիպտոսի ժամանակով հունվարի 15-ի ժամը մեկից։
Եգիպտոսում 2017թ. ապրիլին երկրի նախագահը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Տանտայում և Ալեքսանդրիայում ահաբեկչական գործողություններից հետո։ Այն ժամանակ ավելի քան 50 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ տուժել