Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման պայմանագիրը 5 տարով երկարաձգելու մասին օրենքը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Նախագահը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2010 թվականի ապրիլի 8-ի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգման դաշնային օրենքը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Դաշնային օրենքն ընդունվել է Պետական դումայի կողմից 2021 թվականի հունվարի 27-ին և Դաշնության խորհրդի կողմից հաստատվել նույն օրը։