ԼՂ բնակիչների համար փախստականի վկայականի տրամադրման ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նույն որոշմամբ' 070 ծածկագրով վկայականների և անձնագրերի տվյալները, որոնք տրվել են ԼՂ բնակիչներին, վավեր են, եթե Հայաստանի սահմանը հատելիս դրանք ներկայացվում են փախստականի վկայականի հետ միասին:
Փախստականի վկայականների ավտոմատ (առանց նորերի տպագրման) երկարաձգման հնարավորությունը նախատեսվում է թողնել նաև հետագա տարիներին։