Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է: Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, նման որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պոպոյանի նախագահությամբ։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:
Մինչ որոշումը, պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել այն բանից հետո, երբ դատարանը մերժել էր Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը:
Այնուհետև Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը:
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության անդամ, Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայությանպետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավիդիմաց:
Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ՎաչագանՂազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հունիսի 28-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Ղազարյանը կալանավորվել էր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այնարարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակատվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է: