«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեղադրյալի կարգավիճակում հայտնվել է ոչ միայն Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Վաչոն, այլեւ նրա եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը:
Պարզապես Աշոտ Ղազարյանը մեղադրվում է ոչ թե փողերի լվացման ու ապօրինի հարստացման համար, ինչպես հորեղբայրը, այլ միանգամայն այլ բանի՝ խարդախության համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են՝ քաղաքացի Գարիկ Աղաբեկյանը, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, մտադրություն է ունեցել ստանձնել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը:
Ընկերոջ միջոցով այդ հարցով նա դիմել է Վաչագան Ղազարյանի եղբորորդուն՝ Աշոտ Ղազարյանին, ընկերոջ միջոցով փոխանցել է 100 հազար դոլար կաշառք, սակայն Աղաբեկյանն այդպես էլ չի նշանակվել, նրան խաբել են:
Այս պատմություն մեջ ուշագրավ է, որ մեղադրյալի աթոռին հայտնվել է ոչ միայն Ղազարյանը, այլեւ կաշառք տվողը հենց այդ արարքի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում