«Հրապարակ» թերթը գրում է.

Իրավապահ մարմինները, Սաշիկ Սարգսյանի «50» տոկոսի, Լեւոն Սարգսյանի դստեր ու որդու քրեական գործերի քննությունը մի կողմ թողած, զբաղված են Քոչարյանի ընտանիքի անդամների՝ ավագ որդու՝ Սեդրակի, եւ դստեր՝ Գայանեի «գործերով»՝ «Կոնգրես» հյուրանոցի եւ «փողերի լվացման» հանգամանքներով։

Վերջիններս այս օրերին կանչվել են ԱԱԾ, առայժմ՝ վկայի կարգավիճակով։ Այնուհանդերձ, լավատեղյակները պնդում են, որ ինչպես Մանվել Գրիգորյանի, Մարտի 1-ի, Խաչատուրովի ու Միքայել Հարությունյանի գործերը, այս մեկում եւս «ջուրը շատ է», եւ իրավապահ մարմինները դժվարանալու են ապացուցման հարցում։

Ի դեպ, տեղեկություն կա, որ օրերս հետ են վերադարձվել Սերժի Վաչոյի գումարները, նրա զարմիկը՝ ռուսահայ գործարար, ներկայացել է իրավապահ մարմիններին ու ասել, որ այդ գումարն իրենն է՝ ի պահ էր տվել։ Մեր զանգերին Վաչիկ Ղազարյանը 2 օր շարունակ չպատասխանեց, որ մեկնաբանություն վերցնեինք։