«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի երկու աշխատակից հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Պատճառը 2016 թվականին այդ կենտրոնում մահացության երկու դեպքերն են եղել. նախորդ տարի երկու ծննդկան էր մահացել՝ 38-ամյա Նաիրա Մուսայելյանը եւ 28-ամյա Տաթեւիկ Գասպարյանը: Ի դեպ, այս դեպքերից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը ստուգումներ իրականացրեց պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունում, որից հետո առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հիշյալ բուժհաստատությունում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես «Սլավմեդ»-ի վերակենդանացման բաժանմունքը համապատասխան սարքավորումներ չի ունեցել, օդափոխության միջոցները նորմայի սահմաններում չեն եղել, եւ այլն»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» այսօրվա համարում: