Մայիս Մահարամովը իր անչափահաս կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու համար հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Գործը վարույթ է ընդունվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Նախաքննական մարմնի կողմից Մայիս Մահարամովին առաջադրված մեղադրանքից պարզվում է, որ նրա «հանցանքը» կայանում է 16 տարին չլրացած Ժենյայի հետ ամուսնանալու մեջ, որից ամիսներ հետո՝ 2013թ. մայիսի 16-ին, «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի կանանց կոնսուլտացիայի ժամանակ Ժենյա Կարապետյանի մոտ «ախտորոշվել է» 20 շաբաթական հղիություն:
Իր անչափահաս կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար Մայիս Մահարամովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ի դեպ, նշենք, որ առաջադրված հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հեղինակ:
«Փաստինֆո»