Սյունիքի մարզի գյուղերից մեկում դեռահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Տղամարդու նկատմամբ՝ ծնված 1972թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141–րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ)»,– ասաց Հարությունյանը։
Ավելի վաղ «Sputnik Արմենիան» հայտնել էր, 14–ամյա աղջիկն ապրում է բազմազավակ ընտանիքում, ունի եւ՛ քույր, եւ՛ եղբայր։ Աղջկա մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքն ու հեռացել գյուղից։
Դեպքի մասին տեղյակ են նաեւ համագյուղացիները. հենց նրանք են դիմել ոստիկանություն։ Աղջիկն ու ընտանիքի` դպրոցահասակ մյուս երեխաներն այս օրերին դպրոց չեն հաճախում։
Ընտանիքի երեխաները հիմա մնացել են տատիկի հետ։ Ի դեպ, նրանք` որպես բազմազավակ ընտանիք, պարբերաբար օժանդակություն են ստացել տարբեր ՀԿ–ներից, համայնքը փորձել է նաեւ ընտանիքի հոր աշխատանքի խնդիրը լուծել։