Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ենթադրյալ յուրացումների դեպքով քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում:
«Հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է և վարույթ է ընդունել»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Նա նշեց, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: