Գյումրիում մի խումբ անձանց կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ։ Ավելի վաղ Civic.am կայքը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք Գյումրիում ծեծի ենթարկում տարեց մարդկանց:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հոդվածի 4֊րդ մասի հատկանիշներով։ Կատարվում են ակտիվ գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին նույնականացնելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը։