Մեկ տարի առաջ չհարուցված քրեական գործը նոր հանգամանքների ճնշման տակ հարուցվելու է: Ապացույցներ կան, որ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ձերբակալված Հարություն Սարգսյանին իրավապահները ծեծել են:
Մեկ անգամ չէ` բռնությունները կրկնվել են Հայաստանի մարզային ոստիկանության տարբեր վարչություններում հարվածել են պետը, այնուհետև ենթակաները ու մարմնական վնասվածք հասցրել: Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է սկսել` ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրու բաժնի աշխատակիցները դիտավորությամբ իրենց լիազորություններից դուրս գործողություններ են կատարել: Այսքանով մեղադրանքը չի սահմանափակվում:
Պարզվել է, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանները ձերբակալված Հարություն Սարգսյանին պատշաճ զննության չեն ենթարկել և մարմնական վնասվածքները չեն արձանագրել: Փաստերի առթիվ գլխավոր դատախազության ավագ դատախազը հարուցել է քրեական գործ` օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դավիթ Դավթյան
Աղբյուրը` armnewstv.am
Տեսանյութը` այստեղ