Քաղաքացներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացիներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման' 2014 թվականի հունիսի 29-ին' ժամը 23.30-ի սահմաններում, իրենք ծեծի են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն: