ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 15-ին, ժամը 23.50-ին, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 շենքի մոտից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1983 թ. ծնված Ռեզա Օ.-ին, որը 2016թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում է ԻԻՀ իրավապահների կողմից Իսլամական պատժի օրենքի 734-րդ հոդվածի մեղադրանքով (համակարգչային հանցանքներ) և խաբեության, կոռուպցիայի, դրամաշորթության մեջ մեղադրվողների պատժի սաստկացման օրենքի 1-ին հոդվածի մեղադրանքով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Խափանման միջոցը` կալանք:

 

Ռեզա Օ.-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո: