ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծայտի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 08.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերման ենթարկվել ԻԻՀ 42-ամյա քաղաքացի Ալի Ղ.-ն, որը 2015թ. նոյեմբերի 17-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ալի Ղ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: