Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 01.40-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Եմենի Հանրապետության 42-ամյա քաղաքացի Ահմեդ Աբդուլլահ Ահմեդի ալ Սակկաֆը, որը 2018թ. հունիսի 5-ից հետախուզվում է ԱՄԷ իրավապահ մարմինների կողմից կեղծ կամ ուրիշին պատկանող փաստաթուղթ օգտագործելու մեղադրանքով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։