Հունվարի 3-ին՝ ժամը 04.20-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 20-ամյա Տախմինա Ս.-ն, որը սեպտեմբերի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է Տաջիկստանի քրեական օրենսգրքի 130.1 հոդվածի 2-րդ մասի՝ մարդկանց առևտրի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Տախմինա Ս.-ին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: