Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 1-ին' ժամը 23.00-ին, բերման է ենթարկվել 1965թ. ծնված Աննա Է.-ն: Վերջինս սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

 

Հոկտեմբերի 1-ին' ժամը 17.10-ին, ոստիկանությա ն Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի Երևանյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1979թ. ծնված Եղիսաբեթ Հ.-ին, որը սեպտեմբերի 30-ից Բաղրամյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով: