Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Արբաթ գյուղից բերման են ենթարկել 1996թ. ծնված Կարեն Բ.-ին և 1998թ. ծնված Թաթուլ Կ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք 2013թ. դեկտեմբերին ապօրինի մուտք են գործել 1977թ. ծնվ ած Արմեն Մ.-ին պատկանող, Գեղանիստ գյուղում գտնվող կիսակառույց շենք և գողացել մանրահատակի չհղկված փայտեր' պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Նախապատրաստվում են նյութեր: