Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, սեպտեմբերի 14-ին' ժամը 03.40-ին, Մարաշի բաժանմունք են ներկայացրել 1997թ. ծնված Հրաչյա Պ.-ին:

 

Պարզվել է, որ նա նույն օրը' ժամը 02.30-ին, իր ընկերներ ոմն Հայկի և Արտաշի հետ Նալբանդյան փողոցի թիվ 128 հասցեի հարևանությամբ տեղադրված սուրճի պատրաստման սարքի դռները կոտրելով՝ գողացել են մետաղադրամներ: Վնասի չափը պարզվում է:

 

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրաչյա Պ.-ն սեպտեմբերի 2-ին' ժամը 08.00-ին, իր ընկեր ոմն Արտաշի հետ Մ. Խորենացու փողոցի թիվ 27 շենքի դիմացի բակից գողացել են նույն շենքի բնակիչներ, 1972թ. ծնված Արուսյակ Ա.-ին և 1994թ. ծնված Սոնա Ս.-ին պատկանող «Ռամբո» ֆիրմայի հեծանիվները' պատճառելով 55.000 և 60.000 դրամի վնաս:

 

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտաշը 1995թ. ծնված Արտաշես Ա. -ն է, որը սեպտեմբերի 15-ին' ժամը 14.00-ին, բերման է ենթարկվել Մարաշի բաժանմուներ: Ձեռնարկվում են միջոցառումներ ու Հայկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է նախաքննություն: