Մոսկվայի ոստիկանության Սեփական անվտանգության ծառայությունը բացահայտել է քրեական հետոխուզության երկու աշխաակիցների կեղծարարությունը, հաղորդում է «vesti.ru»-ն:
Իրենց գործունեության արդյունքները իրականից առավել բարձր ցուցանիշներով ներկայացնելու համար օրենքի պահապանները պայմանավորվել են Իրկուտսկ քաղաքից ժամանած, բազմակի անգամ դատապարտված թափառաշրջիկի հետ, որ նա հանցագործություն գործի, իսկ իրենք բացահայտեն այդ հանցագործությունը:
Որոշվել է որ թափառաշրջիկը պետք է ինչ-որ մի բնակարան թալանի:
Ինչպես ասում են, պայմանավորվելուց հետո անցել են այդ ծրագրի կենսագործմանը: Թափառաշրջիկը մտել է մոսկվացիներից մեկի բնակարան և այնտեղից գողոնով դուրս գալու պահին անմիջապես ձերբակալվել է մոսկվացի երկու ոստիկանների կողմից:
Սակայն ոստիկանները չեն հասցրել վայելել իրենց մասնագիտական «ձեռքբերման» պտուղները: Մոսկվայի ոստիկանության Սեփական անվտանգության ծառայությունը բացահայտել է նրանց կեղծարարությունը: «Vesti.ru»-ն հղում անելով «.interfax»-ին, տեղեկացնում է, որ այս գործով նյութերը արդեն փոխանցվել են ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քաղաքային վարչություն՝ վարույթային որոշում կայացնելու համար:
Հեղինակ:
«Փաստինֆո»