Ուկրաինայի Խարկով քաղաքում ձերբակալվել է փողոցում քայլող մի մերկ կին, ով դանակով հարձակված է եղել ոստիկանների վրա: Ավելի ուշ նրա ձեռքի տոպրակի մեջ հայտնաբերվել է աղջկա գլուխ: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Կինն ի վիճակի չի եղել բացատրություն տալու իրավապահ մարմիններին: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ տոպրակում եղել է նրա 11-ամյա աղջկա գլուխը: Երեխայի մարմինը հայտնաբերել է կնոջ եղբայրը:

Առավոտյան երեխայի քեռին վերադարձել է աշխատանքից տուն՝ Պոդվորկի գյուղ, և սենյակում հայտնաբերել աղջկա գլխատված մարմինը: Այժմ իրավապահները փորձում են պարզել, թե ինչն է դրդել 38-ամյա կնոջը նման սարսափելի արարք գործել: