Անգլիական Էսեքս կոմսությունում կնոջ ճիչերին արձագանքած ոստիկանությունը հայտնաբերել էր, որ կասկածելի ձայների հեղինակը ընտանի թութակն էր։
54-ամյա Սթիվ Վուդը, որը մանրամասն նկարագրել է այս միջադեպը տեսահոլովակում, որը տեղադրել է սոցիալական ցանցերում, ասել է, որ սկզբում շփոթվել է, երբ ոստիկանությունը հայտնվել է իր տանը Քենվի կղզում։
«Ես մտածեցի. «Աստված իմ, տեսնես ի՞նչ եմ արել»,- ասել է Վուդը BBC Essex-ի հարցազրույցում։ Ես բացեցի դուռը երկու ժպտացող ոստիկանների առջեւ, եւ նրանք ասացին. «Մի հուզվիր, բարեկամ, ես կարծում եմ, մենք այս գործը պարզեցինք»։
Ոստիկանները բացատրել են, որ իրենք հաղորդում են ստացել ճչացող կնոջ մասին, բայց երբ եկել են Վուդի հողամաս, անմիջապես գլխի են ընկել, որ իրականում ճչացողը Վուդի 22 ընտանի թութակներից մեկն է։
Վուդի խոսքով՝ իր բոլոր թութակները սովորաբար բարձր գոռում են առավոտյան եւ երեկոյան, բայց նրանցից մեկը՝ եռամյա Ֆրեդին, վերջին ժամանակներս հատկապես «բարձրաձայն»է դարձել։