Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 08:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ էրեբունու փողոցի թիվ 22 շենքի դիմաց կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ էրեբունու բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արսեն Ավոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանի գխավորությամբ:

Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննչական խումբը՝ քննիչ Ժիրայր Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված շենքի 3-րդ մուտքի մոտ հայտնաբերել է նույն շենքի բնակչուհի, 77-ամյա Ա. Մ-ի դին:

Ըստ տեղեկությունների՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, և մահացածը բնակվում էր նշված շենքի 5-րդ հարկում, տղայի և իր հարսի հետ: Արդեն դեպքի վայր է ժամանել դատական բժիշկը: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատաբժիշկն ու ոստիկանության քննչական խումբը աշխատանքներն ավարտել են, սակայն մինչև այս պահը դի տեղափոխող բրիգադը չի ժամանել: Եվ սա առաջին դեպքը չէ, որ նրանք ուշանում են: