Հոկտեմբերի 24-ին' ժամը 13.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին քաղաքի փոստի շենքի հետևում' կիսաքանդ շենքի բակում:

 

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, Ֆ1 և ՌԳԴ տեսակի մեկական նռնակ' առանց պայթուցիչի, ինքնաձիգի 8 փամփշտակալ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինչպես նաև ինքնաձիգի տարբեր տրամաչափի 198 փամփուշտ:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: