Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզականմիջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 5-ին' ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցից հայտնաբերվել և ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել դեկտեմբերի 2-ից ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1966 թ. ծնված Տիգրան Ն.-ն:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: