Համապատասխան օրենքի ընդունումից հետո իրավիճակը քաղաքաշինության ոլորտում բարվոք է. նոյեմբերի դրությամբ ընդհանուր առմամբ տեսչական վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 17 ինքնակամ կառույց, դեկտեմբերին՝ նախնական տվյալներով 4 կառույց: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:
«Ընդհանուր, նախորդ տարվա ընթացքում հայտաբերվել է 468 ինքնակամ շինություն, որից 32-ի դեպքով հարուցվել է քրեական գործ»,-ասաց նա:
Արթուր Ասոյանը նշեց, որ նոր կարգավորումների համաձայն հիմնական կարագավորումը դրված է ՏԻՄ-երի վրա, որոնք ապահովելու են պատշաճ վերահսկողությունը:
«Սակայն, բացի ՏԻՄ-երից, նոր օրենսդրական կարգավորումներով առկա է այնպիսի գործիքակազմ, որը զսպում է հնարավոր չարաշահումները: Մեկ կարևոր արձանագրոմ ևս՝ եթե ինքնակամ կառուցը հաշվառվում է, դա դեռևս չի նշանակում, որ այն պետք է օրինականացվի: Գոյություն ունի կառավարության մեկ այլ որոշում. այն անցնելու է համապատասխան ընթացակարգով, որի վերջարդյունքում կորոշվի՝ այդ ինքակամ կառուցը ենթակա՞ է օրինականացման, թե՞ ոչ»,-ընդգծեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը: