Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկու ամսով երկարաձգել է Երևանի ընդհանուր իրավասության դաարանը: Այս մասին տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը: 

 
 

Դատարանի որոշումը բողոքարկելու մասին պաշտպանը հստակ ոչինչ չասաց, քանի որ դեռ չի ստացել այն:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին Չեխիայից ոստիկանական ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան: Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու մեջ: Նրա նկատմամբ 2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ, ապա՝ հուլիսի 6-ին հայտարարվել էր հետախուզում, իսկ հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: