Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանի ենթակայության ներքո գտնվող Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանը կես տարով երկարաձգել է Գյումրիում հայկական ընտանիքի բոլոր անդամներին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը:

 

 

Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալկոն: «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մինչև 2016 թվականի հունվարի 30-ը: Պերմյակովի գործով դատական բաց նիստը նշանակված է 2015 թվականի օգոստոսի 12-ին, Մոսկվայի ժամանակով 09.30-ին»,- ասել է նա: