Մոսկվայում կորոնավիրուսի տարածման հետ կապված ժամանակավոր սահմանափակումները երկարաձգվում են մինչև մայիսի 31-ը, ասել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Այդ մասին հայտնում է RT-ն:

«Առևտրի, հանրային սննդի, ծառայությունների, մշակույթի, կրթության, սպորտի և այլ ոչ արտադրական ճյուղեր, ինչպես նաև քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակավոր սահմանափակումները կերկարաձգվեն մինչև 2020 թվականի մայիսի 31-ը»,- ասել է նա:

Նշվում է, որ ռեստորանները, թատրոնները և մարզական օբյեկտները բացելու համար դեռ վաղ է: