Հանրապետության տարածքում'
Մայիսի 10-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: