Երևանում այսօր ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր և վաղը ցերեկը, հուլիսի 29-ի գիշերը, 30-31-ին և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ՝ 8-10 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։