Հանրապետության տարածքում ապրիլի 1-4-ը, 5-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ապրիլի 4-ի և 5-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում ապրիլի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ արագությամբ: