Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել կարանտինի մասին որոշման մեջ։

«Հաշվի առնելով կայուն իրավիճակն ու աշխարհում համավարակի նվազման տեմպերը, որոշում ենք կայացրել հանել որոշ սահմանափակումներ, ինչը տեղավորվում է ընդհանուր քաղաքականաության մեջ: Հանվել է պետական սահմանի ցամաքային ու օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշիչ թեստի հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը». Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ որոշման՝ մայիսի 1-ից ՀՀ մուտք գործելիս որևէ պահանջ՝ կապված կորոնավիրուսի հետ, այլևս չի գործի։