Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով։ Առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում։ Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։
Մարզպետարանից հայտնում են նաև, որ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։