Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մուտքի և ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև մայիսի 6-ը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան եւ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը' ժամը 23:59-ը»,- գրել է Սանոսյանը։