ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի նահանգապետ Բրայան Քեմպը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել 12 օկրուգում «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով:
«Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ ես արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում, որպեսզի օգնենք նախապատրաստման, հակազդման և վերականգնման աշխատանքներին»,- ասված է նահանգապետի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը նույնպես արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով: Փոթորիկների դիտարկման կենտրոնի տվյալներով՝ «Դորիանն» ընդհուպ մոտեցել է ամերիկյան Վիրջինյան կղզիների կազմի մեջ մտնող Սենտ Թոմաս կղզուն:
Փոթորկի ներսում քամու պոռթկումները հասնում են ժամում 120 կիլոմետրի, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: