Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել արտակարգ դրության ռեժիմ սահմանել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, ինչպես նաև բարձր պատրաստության ռեժիմ մտցնել ամբողջ երկրի տարածքում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»' վկայակոչելով վարչապետ Արսենի Յացենյուկին:
«Ուկրաինայի քաղաքացիական պաշտպանության օրենսգրքին համապատասխան, նախարարների կաբինետը որոշում է ընդունել պետական մակարդակով արտակարգ դրություն սահմանելու մասին: Կառավարությունը որոշում է ընդունել արտակարգ դրության ռեժիմ մտցնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքներում: Կառավարությունը նաև որոշում է ընդունել բարձր պատրաստության ռեժիմ սահմանել պետության ամբողջ տարածքում:
Այս որոշումների ընդունման նպատակը իշխանության բոլոր մարմինների գործունեության լիակատար կոորդինացումն է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավարը: