Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մեկնարկել է ինքնորոշման հանրաքվեն: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով ժամը 8.00-ին և կտևի մինչև ժամը 20.00-ն: Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում ընդհանուր առմամբ ստեղծվել է 1527 ընտրատեղամաս: Քվեարկությունն ընթանում է Ուկրաինայի արևելքում կիևյան իշխանությունների կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողություններին զուգահեռ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Ընտրատեղամասերը գործելու են մինչև ժամը 22.00-ն: Սլավյանսկում քվեարկությունն ավարտվելու է ժամը 20.00-ին, քանի որ դրանից հետո հայտարարված է պարետային ժամ:

 

Հիշեցնենք, որ հանրաքվեի արդյունքները հայտնի կդառնան մայիսի 12-13-ը: