Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների աշխարհազորայիններին կա′մ պետք է սպանել, կա′մ ցմահ ազատազրկել: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
«Ես համոզված եմ, որ այդ հանցագործները կամ կոչնչացվեն, կամ էլ իրենց պատիժը կկրեն բանտում մինչև կյանքի վերջ. երկրի դավաճանները պետք է արժանի պատիժ կրեն»,- հայտնել է Տուրչինովը:
Հիշեցնենք, որ Պորոշենկոն' որպես Ուկրաինայի նախագահ, իր առաջին ելույթում խոստացել էր համաներում շնորհել հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին, ովքեր չեն գործել ծանր հանցանքներ: Նրա խաղաղության ծրագիրը վերաբերում էր Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում լարված իրավիճակի կայունացմանն ու տարածաշրջանում ռուսաց լեզվի ազատ կիրառմանը: