Ինչպես հայտնում է pressorg24.com-ը, Ուկրաինայի նախագահի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլ անցնելու որոշումն արդյունավետ է: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:
Պարուբին հայտնել է, որ ուկրաինացի ուժայինները հզոր հարվածներ են հասցրել ահաբեկիչներին, և նրանք զգալի կորուստներ են կրել:
«Ազատագրվել է Դոնեցկի և Լուգանսկի 17 բնակավայր: Վերահսկողության տակ է Խարկով-Ռոստով մայրուղին»,- հայտարարել է հակաահաբեկչական գործողության խոսնակ Ալեքսեյ Դմիտրաշկովսկին: