Ուկրաինացի ուժայինները չեն հետևում Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանման դրութներին. վերջին օրերին նրանք ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի ուղղությամբ վեց անգամ կրակ են բացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԼԺՀ-ի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը: «Ուկրաինացի ուժայինեը չեն պահպանում հրադադարի ռեժիմը, վերջին մի քանի օրերին արձ անագրվել է հրադադարի խախտման 6 դեպք»,-ընդգծել են ոստիկանությունում:
Կրակահերթերի տակ են հայտնվել Պորվոմայսկ, Լոզովոյե, Կալինովկա, Սոկոլնիկի և Ֆրունզե բնակեցված թաղամասերը: Ոստիկանության տվյալներով, ուկրաինացիները նշված բնակավայրերի ուղղությամբ կրակել են 122 մմ տրամաչափի ականանետից, «Ուտյոս» մեծ տրամաչափի գնդացրից և նռնականետից: Զոհեր չկան: