Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում անցյալ գիշերվա ընթացքում ուկրաինացի ուժայինների կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի 12 խախտում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Դոնեցկի լրատվական գործակալությանը:

 

 

«Մեկ օրվա ընթացքում արձանագրել է հրադադարի 12 խախտում: Գնդակոծվել են մի շարք գյուղեր: Վիրավորվել է մոտ 20 աշխարհազորային», - նշվել է պաշտպանության նախարարությունում:

 

 

Բացի այդ, ընդգծվել է, որ վերջին գիշերն ուկրաինական կողմը երեք անգամ կրակ է բացել Դոնեցկի օդանավակայանի և Դեբալցևոյի ուղղությամբ: Խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվել: