Կիևի ուժայիններն անցած մեկ օրում երկու անգան կրակ են բացել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանական ուժերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

Մասնավորապես, Կալինովկա շրջանի ուղղությամբ ուժայինները կրակել են ԲՄՊ տեսակի զենքերից և ԱԿՍ նռնականետիս: Բացի այդ, հրետակոծության է ենթարկվել նաև Կալինովո շրջանը: Շրջանի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ տուժածներ չկան:

 

Դոնբասում իրավիճակի շտկման շուրջ բանակցող խմբի անդամները Մինսկում հունվարի 13-ին կայացած հանդիպմանը հավանության արժանացրին ՌԴ լիազորված ներկայացուցիչ Բորիս Գրիզլովի' հունվարի 14-ին լռության ժամ հայտարարելու նախաձեռնությունը: Այդ համաձայնությունն արդեն յոթերորդն է, վերջինը ձեռք էր բերվել 2015թ. դեկտեմբերի 22-ին: